Ռուսաստանի նախագահը գիտի իմ դիրքորոշումը բռնազավթման նկատմամբ, դա մեծ անարդարություն է. Անգելա Մերկել
Ռուսաստանի նախագահը գիտի իմ դիրքորոշումը բռնազավթման նկատմամբ,-այսպես է պատասխանել Վրաստանում այցով գտնվող Գերմանիայի կանցլերը առաջին ալիքի լրագրողի հարցին, որը վերաբերում էր Վրաստանի բռնազավթված տարածքներին:
«Վաղը ես հնարավորություն կունենամ այցելել վարչական սահմանի մոտ, որտեղ գտնվում է նաև Եվրամիության դիտորդական առաքելությունը: Այն ինչ կատարվում է անարդուրություն է: Ռուսաստանի նախագահը գիտի իմ դիրքորոշումը, այդ թվում ՈՒկրաինայի կապակցությամբ, մենք մշտապես զրուցում ենք այդ մասին: Չնայած մեծ ցանկությանը, այնուամենայնիվ չի հաջողվում կարգավորել այս մեծ անարդարությունը: Մենք չպետք է հաշտվենք դրա հետ և պետք է շարունակենք զրուցել»,-հայտարարել է Անգելա Մերկելը:
Առաջին ալիքի լրագրող Քեթևան Քարդավայի հարցը հետևյալն էր «Մինչ Վրաստան ժամանելը դուք հանդիպել եք Ռուսաստանի նախագահին, Վրաստանում մեծ է հետաքրքրությունը այդ հանդիպման նկատմամբ: Քանզի մամլո ասուլիս չի կայացել, մենք չգիտենք զրուցել եք թե ոչ նրա հետ Վրաստանի բռնազավթման մասին և ինչպես եք տեսնում այս գործընթացում Եվրամիության և Գերմանիայի դերը»:
Հեղինակ -
Edgar Barsegyan