Ռուսաստանի նախագահական ընտրություններին ժամը 10:00-ի համար ընտրողների ակտիվությունը կազմել է 16,55 %

Ռուսաստանի նախագահական ընտրություններին ժամը 10:00-ի համար ընտրողների ակտիվությունը կազմել է 16,55 %: Լրատվությունը տարածում է Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հատկանշական է, որ 2012 թվականին ժամանակի նույն հատվածում ընտրողների ակտիվությունը կազմում էր 6,5 %:

Ընտրություններին արդեն քվեարկել է նախագահության մի քանի թեկնածու, այդ թվում Վլադիմիր Ժիրինովսկին, Գրիգորի Յավլինսկին և Վլադիմիր Պուտինը: Բոլոր գոյություն ունեցող կանխատեսումներով, հենց Պուտինն է ղեկավարելու երկիրը գալիք 6 տարիների ընթացքում:

Ռուսաստանի տարածքում ընդհանուր առմամբ բացված է 97 հազար ընտրատեղամաս: 400 ընտրատեղամաս գործում է արտերկրում: Վրաստանում և ՈՒկրաինայում քվեարկություն չի անցկացվում:

Ընտրատեղամասեր են բացվել նաև Վրաստանի բռնազավթված Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում, ինչպես նաև բռնազավթված Ղրիմում:

Ռուսաստանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան Թբիլիսիի ժամանակով ժամը 22:00-ին: