Ռուսաստանի նավատորմի նավերը ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ տեղակայվելու են բռնազավթված Աբխազիայի մոտ
Ռուսաստանի Սև ծովի նավատորմի նավերը ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ պաշտպանելու են Սոճիի անվտանգությունը: Ռուսական ԶԼՄ-ների տեղական, ռուսական նավերը մունդիալի ընթացքում քաղաքը պաշտպանելու են ծովային հարձակումներից:
Ռուսաստանի գլխավոր շտաբում հայտարարում են, որ նավերը տեղակայվելու են բռնազավթված Աբխազիայի «սահմանից» մինչև Սոճի, ափային գոտում: Այդ թվում կլինեն նավեր, որոնք տեղակայված են Սևաստոպոլում և Անապայում:
Մոբիլիզացված են լինելու նաև Սև ծովի նավատորմի հատուկ ուժերը, որոնք Սև ծովի հատակին ստուգելու են ականների գոյությունը: Բացի այդ, ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ նախատեսվում է ստեղծել մեծ ռազմական ստորաբաժանում, որը առավել լայն տարածքում կանցկացնի պարեկություն: