Ռուսաստանի միջուկային սպառնալիքի վերաբերյալ Գերմանիայում Ուկրաինայի դեսպանն ասում է, որ Պուտինը պատրաստ է ամեն ինչի
Ռուսաստանի միջուկային սպառնալիքի վերաբերյալ Գերմանիայում Ուկրաինայի դեսպանն ասում է, որ Պուտինը պատրաստ է ամեն ինչի

Ռուսաստանի միջուկային սպառնալիքի վերաբերյալ Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Ալեքսեյ Մակեևն ասում է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ամեն ինչի։

Ուկրաինացի դիվանագետի խոսքով՝ Կիևը պետք է պատրաստ լինի ցանկացած իրադարձությունների, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի միջուկային սպառնալիքին։

Խոսելով միջուկային զենք կիրառելու Ռուսաստանի ունակության մասին՝ Մակեևը նշել է, որ Ռուսաստանի նախագահի գործողություններից ելնելով նրանից ամեն ինչ սպասվում է։

Ալեքսեյ Մակեևի կարծիքով՝ անհրաժեշտ է հաղթել Ռուսաստանին, քանի որ հակառակ դեպքում «խաղաղություն չի լինի», թեև Ռուսաստանի Դաշնությունը կարող է արագ ավարտել պատերազմը՝ դուրս բերելով իր զորքերը Ուկրաինայի տարածքից։

«Սակայն Ռուսաստանը դա չի ցանկանում, ուստի մեզ աջակցություն է պետք»,- ասել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը։