Ռուսաստանի Կուրսկի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ ինը՝ վիրավորվել
Ռուսաստանի Կուրսկի մարզում անօդաչու թռչող սարքերով հարձակման հետևանքով մի քանի բնակելի տներում հրդեհ է բռնկվել, զոհվել է մեկ մարդ, իսկ ինը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Կուրսկի օպերատիվ շտաբը։
«Ցավոք, 85-ամյա կին է զոհվել։ Վիրավորվել է նաև ինը մարդ՝ ստացել են բեկորային վնասվածքներ, գլխի վնասվածքներ և այրվածքներ», – նշված է հայտարարության մեջ։
Միաժամանակ, տարածված տեղեկատվության համաձայն՝ դեպքի վայրում օպերատիվ ծառայությունները շարունակում են աշխատանքը։ Զոհերի և վնասների վերաբերյալ տվյալները ճշտվում են։