Ռուսաստանի կողմից Խարկովի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, վիրավորվել է 60 մարդ
Ռուսաստանի կողմից գիշերը Խարկովի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի։
Ինչպես հայտնում է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, այրվածքների կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 65-ամյա տղամարդ։
Նրա խոսքով՝ վիրավորների թիվը հասել է մոտ 60-ի, որոնց թվում են 2-ից 15 տարեկան 9 երեխա։
Ռուսաստանը հարձակվել է Խարկովի վրա 17 «Շահեդ» տիպի դրոնով։ Հարձակման արդյունքում վնասվել են բնակելի տներ, հասարակական տրանսպորտ, խաղահրապարակներ և արտադրական օբյեկտներ։