Ռուսաստանի կողմից Խարկովի վրա ԱԹՍ-ներով իրականացված հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, իսկ 54-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հարվածել է Խարկովին, որի հետևանքով երկու մարդ է զոհվել, իսկ 54-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ ութ փոքրահասակ։ Այս մասին հայտնում է ուկրաինական մեդիան։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, Ռուսաստանը հարձակվել է Խարկովի բնակելի թաղամասերի վրա՝ կիրառելով 17 «Շահեդ» տիպի դրոն։
Հարձակման արդյունքում վնասվել են բնակելի տներ, խաղահրապարակներ, հասարակական տրանսպորտ և արդյունաբերական օբյեկտներ։