Ռուսաստանի կողմից Խարկովի ռմբակոծման հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս 21-ը՝ վիրավորվել

11:31, 07.06.2025

Ուկրաինայի Խարկով քաղաքում Ռուսաստանի բանակի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 21։ Այս մասին տեղեկությունը տարածում է ուկրաինական մամուլը։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով, քաղաքում տեղի է ունեցել պայթյունների շարք։

Գոյություն ունեցող տվյալներով՝ քաղաքը ենթարկվել է հրթիռային հարձակման, անօդաչու սարքերով և կառավարվող ավիառումբերով։ Հարձակման թիրախ է դարձել բնակելի շենքը Խարկովի կենտրոնական հատվածում։

Տերեխովի խոսքով՝ Խարկովի վրա իրականացվել է ամենահզոր հարձակումը ամբողջ մասշտաբային պատերազմի ընթացքում։ Մեկուկես ժամում քաղաքում տեղի է ունեցել առնվազն 40 պայթյուն։ Առավոտյան տվյալներով՝ Խարկովի ռմբակոծման հետևանքով վնասվել է 18 բնակելի շենք և 13 մասնավոր տնտեսություն։

Նմանատիպ