Ռուսաստանի կողմից Օդեսայի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել է յոթ մարդ

16:06, 18.11.2026
Ռուսաստանի կողմից Օդեսայի կենտրոնի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել է յոթ մարդ։ Այս մասին տեղեկատվությունը ուկրաինական լրատվամիջոցները տարածում են պաշտոնական անձանց հղումով։
Օդեսայի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ հարձակման հետևանքով վիրավորվածներին բուժօգնություն է ցուցաբերում բուժանձնակազմը։
«Ցավոք, Օդեսայի կենտրոնում թշնամու հարձակման հետևանքով ևս մեկ մահվան դեպք է հաստատվել։ Զոհերի ընդհանուր թիվը հասել է երեքի։ Երկուսը կին են, մեկը՝ տղամարդ», – հայտարարում է Օլեգ Կիպերը։
Միևնույն ժամանակ, հարձակման հետևանքով կոտրվել են բնակելի շենքերի, սրճարանների և խանութների ապակիները։ Այրվել է մեկ, իսկ վնասվել՝ մի քանի ավտոմեքենա։

Նմանատիպ