Ռուսաստանի կողմից իրեն երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի իրավահաջորդ հայտարարելը, չի արդարացնում Վրաստանի և Ուկրաինայի մասերի բռնակցմամբ այսօրվա «հաղթանակները». Լինաս Լինկևիչուս
Ռուսաստանի կողմից իրեն երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի իրավահաջորդ հայտարարելը, չի արդարացնում Վրաստանի և Ուկրաինայի մասերի բռնակցմամբ այսօրվա «հաղթանակները»:
Այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրել է Լիտվայի նախկին արտաքին գործերի նախարար, Լինաս Լինկևիչուսը:
«Հաղթանակի շքերթը և ռազմական ուժի ցուցադրումը Կրեմլի ղեկավարության ապարդյուն տոնն է: Այն պնդումը, որ նրանք 76 տարի առաջ ձեռք բերված հաղթանակի ժառանգներն են, չի արդարացնում Վրաստանի և Ուկրաինայի մասերի բռնակցմամբ այսօրվա «հաղթանակները»: Ինչպես նաև միջազգային իրավունքը այլ կերպ խախտելը», – գրել է Լինկևիչուսը սոցցանցում: