Ռուսաստանի քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Կրասնոդարի երկրամասի ափերի մոտ՝ Ռուսաստանի տարածքային ջրերում, Լիբերիայի դրոշի ներքո նավարկող նավթատար լցանավը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը

Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոյի հայտարարությամբ՝ Կրասնոդարի երկրամասի ափերի մոտ, Ռուսաստանի տարածքային ջրերում, Լիբերիայի դրոշի ներքո նավարկող նավթատար լցանավը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։

Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է նավի կապիտանը, ով Թուրքիայի քաղաքացի է։

«Լիբերիայի Հանրապետության դրոշի ներքո նավարկող նավթատար լցանավը Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրերում ենթարկվել է ուկրաինական դրոնների հարձակմանը։ Դրա կապիտանը՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց»,- հայտարարել է Սվետլանա Պետրենկոն։

Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի խոսնակի ասելով՝ հավաքագրված ապացույցների հիման վրա քննությունը իրավական գնահատական կտա հանցագործության մեջ ներգրավված Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարների գործողություններին։