Ռուսաստանի իշխանությունները Ալեքսեյ Նավալնիի կապակցությամբ արևմտյան երկրներին մեղադրում են ցույցերը խրախուսելու մեջ
Ռուսաստանի իշխանությունները Ալեքսեյ Նավալնիի կապակցությամբ արևմտյան երկրներին մեղադրում են ցույցերը խրախուսելու մեջ: Տեղեկատվությունը տարածում է «Բի Բի Սին»:
Ռուսաստանի նախագահի վարչակազմում ասում են, որ արևմտյան երկրները միջամտում են Ռուսաստանի ներքին գործերին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ, Մարիա Զախարովայի հայտարարությամբ, արևմտյան երկրների քննադատությունները, արևմտյան կեղծ ժողովրդավարության և կեղծ-լիբերալիզմի խոր ճգնաժամի արդյունք են:
Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության հարցը, Եվրամիության արտաքին գործերի նախարարները կքննարկեն հունվարի 25-ին: Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի կառավարությունները պահանջում են պատժամիջոցներ սահմանել ռուս պաշտոնյաների նկատմամբ: Եվրամիությանը պատժամիջոցների սահմանման կոչ է արել նաև Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ռուս ցուցարարների ձերբակալությունը որակել է որպես «քայլ դեպի ավտորիտարիզմ» և կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:
Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին ազատելու պահանջով, ցույցեր են անց կացվել Ռուսաստանի շուրջ 100 քաղաքներում: Ռուս իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան 3 500 մարդու: