Ռուսաստանի հետ ոչ մի դավադրություն չի եղել. Թրամփ
Ռուսաստանի հետ ոչ մի դավադրություն չի եղել. Թրամփ

Ռուսաստանն իր հակաամերիկյան քարոզարշավը 2014-ին սկսեց, շատ ավելի վաղ, քան ես հայտարարեցի, որ նախագահի պաշտոնում կառաջադրվեմ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Դա չի ազդել ընտրությունների արդյունքների վրա: Թրամփի նախընտրական քարոզարշավը ոչ մի վատ բան չի արել, ոչ մի դավադրություն չի եղել»,- նշել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ հատուկ դատախազ Մյուլերը ՌԴ 13 քաղաքացու և 3 ընկերության մեղադրանք է ներկայացրել 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու համար: