Ռուսաստանի հետ բանակցությունները անթույլատրելի են, մինչդեռ Վրաստանի տարածքները բռնազավթված են. Սալոմե Զուրաբիշվիլի

19:47, 28.01.2019

Ռուսաստանի հետ բանակցությունները անթույլատրելի են, մինչդեռ Վրաստանի տարածքները բռնազավթված են: Այս հայտարարությունը արել է Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին, euradio.fr-ի հետ հարցազրույցի ժամանակ:

«Քանի դեռ Ռուսաստանի իշխանությունների կողմից չի գա ուղերձ, որ Մոսկվան պատրաստ է բռնազավթված գիծը ետ քաշել, ինչպես նաև չկա որևէ նշան դաշնակից ամերիկացիների և եվրոպացիների կողմից, մինչ այդ իմ կարծիքով Ռուսաստանի հետ միայնակ բանակցություններ սկսելու միտք չկա: Ես չեմ տեսնում, թե ուր կարող է տանել մեզ այս ճանապարհը, կամ էլ ինչ միտք կա Պուտինի հետ զրուցելուն, որի գործողությունները գնալով խստացվում են: Որպես դիվանագետ գտնում եմ, որ բանակցություններից հրաժարվել չի կարելի, սակայն եթե ցանկանում ենք հասնել որևէ նպատակի, անհրաժեշտ է լինի համապատասխան կոնտեքստ և գոյություն ունենա անհրաժեշտ բաղկացուցիչ մասնիկներ»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

Ինչպես հայտարարել է Վրաստանի նախագահը, այսօր Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը անհնար է:

Նմանատիպ