Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կայացել է հեռախոսազրույց

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կայացել է հեռախոսազրույց:

Տեղեկությունը տարածում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Նրանց փոխանցմամբ, հեռախոսազրույցի ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Զրույցի ժամանակ առանձնապես ընդգծվել է հրադադարի համաձայնագրի կատարման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ արված հայտարարությունները: