Շարունակվում է Ռուսաստանի «Գոսֆիլմ» հիմնադրամում պահվող վրացական կինոժառանգության Վրաստան վերադարձի գործընթացը:
Մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարության, ազգային կինոկենտրոնի, «Թի Բի Սի» բանկի, «Ջի Էմ Թի» խմբի և «IDS Բորջոմի Վրաստան» ընկերության աջակցությամբ, Վրաստան է բերվել 11 վրացական ֆիլմ:
Խոսքը վերաբերում է 1925-1975 թթ. նկարահանված հետևյալ վրացական ֆիլմերին:
- «Հարսանիք» – ռեժիսոր Միխեիլ Կոբախիձե.
- «Քոլգա» – ռեժիսոր Միխեիլ Կոբախիձե.
- «Երաժիշտներ» – ռեժիսոր Միխեիլ Կոբախիձե.
- «Փեոլա» – ռեժիսոր Բաադուր Ծուլաձե.
- «Շերեկիլեբի» – ռեժիսոր Էլդար Շենգելաիա.
- «Փրթոսանի Մղեբավի» – ռեժիսոր Լեո Էսակիա.
- «Քաջեթի» – ռեժիսոր Կոտե Միքաբերիձե.
- «Ո՞վ է մեղավորը» – ռեժիսոր Ալ. Ծուծունավա.
- «Ամոկի» – ռեժիսոր Կոտե Մարջանիշվիլի.
- «Սամանիշվիլիի խորթ մայրը» – ռեժիսոր Կոտե Մարջանիշվիլի.
- «Էլիսո» – ռեժիսոր Նիկոլոզ Շենգելաիա.
Հիշեցնենք, նույն գործընթացի շրջանակներում առաջին անգամ չորս ֆիլմ էր փոխանցվել 2016 թվականի նոյեմբերի 17-ին:
Փորձագետների խոսքերով, «Գոսֆիլմ» հիմնադրամում պահպանվող վրացական ֆիլմերի լրիվ տեղափոխման համար հարկավոր է լինելու 7 տարի:
Հեղինակ -
Edgar Barsegyan