Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման երրորդ փուլի շրջանակներում կողմերի միջև փոխանակվել է ևս 303 գերի
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման երրորդ փուլի շրջանակներում կողմերի միջև փոխանակվել է ևս 303 գերի։ Այս փուլը վերջինն էր մայիսի 16-ին Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնագրերի շրջանակներում, որոնց համաձայն՝ կողմերը երեք օրվա ընթացքում ազատ արձակեցին 1000-ական բանտարկյալի։
Երկու կողմերից էլ ազատ արձակվածների թվում կան ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։
Ուկրաինայի կողմից ազատ արձակված զինվորները տեղափոխվել են Բելառուսի տարածք։
Համաձայնագրի համաձայն՝ մայիսի 23-ին կողմերը ազատ են արձակել 390-390 մարդու, իսկ մայիսի 24-ին՝ 307-307 մարդու։