Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները ներկայումս ավելի վատ են, քան «Սառը պատերազմի» ժամանակ. Լավրով
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները ներկայումս ավելի վատ են, քան «Սառը պատերազմի» ժամանակ. Լավրով

Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները ներկայումս ավելի վատ են, քան «Սառը պատերազմի» ժամանակ,-այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է BBC-ի հետ հարցազրույցի ժամանակ:

««Սառը պատերազմի» ժամանակ  գոնե գոյություն ունեին հաղորդակցության կապուղիներ և չկար ռուսաֆոբիա, որը նման է պատժամիջոցների միջոցով ցեղասպանությա»,-հայտարարել է Լավրովը։

Սիրիայում հնարավոր քիմիական զենքի կիրառման մասին խոսելիս, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացված փաստարկները հենված են սոցիալական ցանցերում տարածված լրատվությանը:

Լավրովի խոսքերով, ապրիլի 7-ին Սիրիայում քիմիական զենք չի կիրառվել: