Ռուսաստանի դաշնության և Աբխազիայի դե-ֆակտո ներկայացուցիչները տապալել են Գալիում IPRM-ի հանդիպումը. Իրակլի Անթաձե
Ռուսաստանի դաշնության և Աբխազիայի դե-ֆակտո ներկայացուցիչները տապալել են Գալիի միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների շրջանակներում աշխատանքային խմբերի հերթական հանդիպումը,-այս մասին Գալիի հանդիպումից վերադառնալուն պես հայտարարել է՝ անվտանգության ծառայության լրատվա-վերլուծաբանական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իրակլի Անթաձեն:
Նրա խոսքերով, հանդիպմանը հիմնական քննարկվելիք հարցը Գիգա Օթխոզորիայի սպանությունն էր, սակայն Ռուսաստանի և Աբխազիայի դե-ֆակտո ներկայացուցիչները պահանջել են նշված հարցը հանել օրակարգից:
Վրաստանի կառավարության կողմից «Տատունաշվիլի-Օթխոզորիայի ցուցակի» ընդունումը Ռուսաստանի դաշնության և Աբխազիայի դե-ֆակտո ներկայացուցիչների կողմից օգտագործվել է քաղաքականապես մոտիվացված գործողությունների համար: Կոնկրետ, նրանք ձևաչափին անհամապատասխան, շանտաժի և վերջնագրերի ձևով պահանջել են Գիգա Օթխոզորիայի հարցը հանել հանդիպման օրակարգից, որը բնական է անընդունելի էր վրացական կողմի համար, քանզի Գիգա Օթխոզորիայի սպանողին պատժելը Վրաստանի կենտրոնական իշխանությունների համար առաջնահերթ հարց է»,-հայտարարել է Իրակլի Անթաձեն:
Նրա խոսքերով, այդ կապակցությամբ արվել է համապատասխան հայտարարություն, որից հետո Ռուսաստանի դաշնության և Աբխազիայի դե-ֆակտո ներկայացուցիչները տապալել են հանդիպումը և լքել այն:
«Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակը» Վրաստանի կառավարությունը հաստատել է երեկ և ուղարկել խորհրդարան: Ցուցակում այս պահին մտցված է 33 մարդ:
Հեղինակ -
Edgar Barsegyan