Իրակլի Անթաձե. Օկուպացնող ուժերի ծայրահեղ վտանգավոր և ապակառուցողական գործողությունների արդյունքում կուտակվել են բազմաթիվ վրդովեցուցիչ միջադեպեր, որոնք ողջ խստությամբ կբարձրացնենք այսօրվա հանդիպմանը
Իրակլի Անթաձե. Օկուպացնող ուժերի ծայրահեղ վտանգավոր և ապակառուցողական գործողությունների արդյունքում կուտակվել են բազմաթիվ վրդովեցուցիչ միջադեպեր, որոնք ողջ խստությամբ կբարձրացնենք այսօրվա հանդիպմանը

Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի 95-րդ հանդիպման մեկնարկից առաջ ՊԱԾ-ի վերլուծական ծառայության ղեկավարի տեղակալ Իրակլի Անթաձեն զրուցել է այն հարցերի մասին, որոնք Վրաստանի կենտրոնական իշխանությունը բարձրացնելու է այսօրվա հանդիպմանը:

Նրա խոսքով, այդ թվում կան հարցեր, որոնք վերաբերում են Գուգուտիանթկարիում սողացող օկուպացիային և օկուպացնող ուժերի կողմից արհեստական պանտեշների բարձրացմանը, ինչպես նաև՝ Չորչանա գյուղի մերձակայքում օկուպացնող ուժերի սադրիչ գործողություններին:

«Ցավոք, տվյալ ժամանակահատվածում օկուպացնող ուժերի ծայրահեղ վտանգավոր և ապակառուցողական գործողությունների արդյունքում կուտակվել են բազմաթիվ վրդովեցուցիչ միջադեպեր, որոնք ողջ խստությամբ կբարձրացնենք այսօրվա հանդիպմանը»,- հայտարարել է Իրակլի Անթաձեն:

Անթաձեի հայտարարությամբ, խոսքը վերաբերելու է օկուպացնող գոտու երկայնքով Վրաստանի քաղաքացիների անօրեն ձերբակալությունների փաստերին:

Միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի 95-րդ հանդիպման մասնակիցներն արդեն հավաքվում են Էրգնեթիում: