Ռուսաստանի բռնազավթիչ ուժերը Գորիի մունիցիպալիտետի Աձվի գյուղի մոտ ապօրինի ձերբակալել են Վրաստանի չորս քաղաքացու
Ռուսաստանի բռնազավթիչ ուժերը Գորիի մունիցիպալիտետի Աձվի գյուղի մոտ ապօրինի ձերբակալել են Վրաստանի չորս քաղաքացու։ Ըստ ՈԱԾ-ի տրամադրած տեղեկատվության՝ Պետական անվտանգության ծառայությունը ակտիվացրել է Եվրամիության դիտորդական առաքելության միջոցով գործող «թեժ գիծը»։
ՊԱԾ-ից հայտնել են, որ տեղեկատվությունը անմիջապես տրամադրվել է Ժնևի բանակցությունների համանախագահներին։
«Վրաստանի կենտրոնական իշխանությունն օգտագործում է իր տրամադրության տակ եղած բոլոր մեխանիզմները՝ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին ազատ արձակելու համար։
Ռուսական օկուպացիոն ուժերը լիովին պատասխանատու են օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված կործանիչ գործողությունների համար։ Ապօրինի ձերբակալությունների վնասակար պրակտիկան զգալիորեն վատթարացնում է անվտանգության միջավայրը տեղում և սպառնում է տարածաշրջանի կայունությանը», – ասվում է հայտարարության մեջ։