Ռուսաստանի բանակը Կիևում ռմբակոծել է Գիտությունների ակադեմիայի շենքը, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել

18:26, 28.09.2026

Ռուսաստանի բանակը Կիևում ռմբակոծել է Գիտությունների ակադեմիայի շենքը, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Ուկրաինայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Անատոլի Զագորոդնին հայտարարել է, որ ևս մի քանի մարդ կապի դուրս չի գալիս։ Անօդաչու թռչող սարքերով հարձակման հետևանքով այրվում են շենքի տանիքը և վերին հարկը։

Ինչպես հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում փրկարարական գործողությունը շարունակվում է։ Մասնավորապես, ընթանում են հրդեհաշիջման և այն մարդկանց որոնողական աշխատանքները, որոնք հնարավոր է գտնվեին ներսում։ Մոտակայքում է գտնվում Ուկրաինայում Գերմանիայի դեսպանատունը։

Զուգահեռաբար, Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի տեղեկացմամբ՝ մայրաքաղաքի Շևչենկովսկի շրջանում անօդաչու թռչող սարքը բախվել է ոչ բնակելի շենքի, ինչի հետևանքով մեկ կին է զոհվել, իսկ 11-ը՝ վիրավորվել։

Նմանատիպ