Ռուսաստանի բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինայի արևելքում գտնվող նավթի և գազի արդյունահանման յոթ օբյեկտների

20:32, 07.08.2026
Ռուսաստանի բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինայի արևելքում գտնվող նավթի և գազի արդյունահանման յոթ օբյեկտների դեմ։
Հարձակման հետևանքով ոչնչացվել է «Ուկրնաֆտայի» (Ukrnafta) աշխատանքի համար կրիտիկական նշանակություն ունեցող սարքավորում, ինչը հանգեցրել է մի շարք օբյեկտների անջատմանը և արդյունահանման զգալի ծավալների կորստին։
Ընկերությունից հայտնում են, որ սա վերջին շրջանում «Ուկրնաֆտայի» օբյեկտների ամենամասշտաբային ռմբակոծությունն էր։
Բացի այդ, Ռուսաստանը հարձակվել է ընկերության չորս բենզալցակայանների վրա Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերում։
Զուգահեռաբար, ռուսների կողմից Խարկովի մարզի Իզյում քաղաքի օդային ռմբակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել։
Ուկրաինական մեդիայի համաձայն՝ ռուս զինվորականները Խերսոնի մարզի մայրուղու վրա կրակ են բացել քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ կին է զոհվել։
Ուկրաինական մեդիան գրում է, որ ռուս զինվորները նաև անօդաչու թռչող սարք են կիրառել Սումիի մարզի շուկայում գտնվող մարդկանց վրա հարձակվելու համար, ինչի հետևանքով տասը մարդ է վիրավորվել։

Նմանատիպ