Ռուսաստանի ավիացիան ռմբակոծել է Սիրիայի Իդլիբ նահանգը: Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ:
Ինչպես հայտարարել են ՄԱԿ-ում, Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարության և Ռուսաստանի ռազմական ակտիվությունն ավելացել է դեկտեմբերի 16-ից հետո: Ռազմական գործողությունների վերսկսման հետևանքով զոհվել է առնվազն 80 խաղաղ քաղաքացի, իսկ հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները: