Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայություն. Ֆրանսիան պատրաստվում է զորքեր ուղարկել Ուկրաինա
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայություն. Ֆրանսիան պատրաստվում է զորքեր ուղարկել Ուկրաինա

 

Ֆրանսիան պատրաստվում է զորքեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ։

Մոսկվան պնդում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով մինչև 2000 զինվորներից և սպաներից բաղկացած ռազմական կոնտինգենտ է պատրաստվում Ուկրաինայում տեղակայվելու համար՝ Կիևի ռեժիմին աջակցելու համար։

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը նախկինում հայտարարել էր, որ Էմանուել Մակրոնը երազում է Ուկրաինայում ռազմական միջամտության մասին։

«Կազմավորման հիմքը կազմված է Ֆրանսիական արտաքին լեգեոնի մարտիկներից, որոնք հիմնականում Լատինական Ամերիկայի երկրներից են։ Ներկայումս լեգեոներները արդեն տեղակայված են Լեհաստանի՝ Ուկրաինային սահմանակից շրջաններում և անցնում են ինտենսիվ մարտական ​​պատրաստություն, ստանում զենք և ռազմական տեխնիկա», – ասվում է հայտարարության մեջ։