Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում բացառել են Սերգեյ Լավրովի հնարավոր հրաժարականի մասին լուրը

12:33, 22.03.2018

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սերգեյ Լավրովի հնարավոր հրաժարականի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Զախարովան գրել է ֆեյսբուքի իր էջում:

«Ճիշտ ասած այս լուրը սադրիչ բովանդակություն ունի, գտնում եմ, որ RTVI-ի այս հրապարակումը ֆեյքային է: Հնարավոր է այն արվել է անուշադրությամբ, սակայն ով գիտի…»,-գրել է Զախարովան:

Հիշեցնենք, RTVI հեռուստատեսությունը տարածել էր լրատվություն, որի համաձայն Սերգեյ Լավրովը հեռանում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնից:

 

Նմանատիպ