Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Ժնևյան բանակցությունների 49-րդ փուլի կապակցությամբ տարածել է հայտարարություն
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Ժնևյան բանակցությունների 49-րդ փուլի կապակցությամբ տարածել է հայտարարություն:
«Ուշադրության կենտրոնում էր հայտնվել Վրաստան-Հարավային Օսիայի սահմանի մոտակայքում գտնվող Ծնելիսիի գյուղում լարվածության սրումը, ինչը հրահրվել էր Թբիլիսիի որոշմամբ, օգոստոսի վերջին այդ տարածքում տեղադրել ոստիկանության բաժանմունք: Այդ գործողությունը ստիպել էր Ցխինվալին ընդունել պատասխան միջոցներ, այդ թվում բացել սեփական պահակակետը և փակել Վրաստանի հետ սահմանը: Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը այդ իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Կոչ ենք արել կողմերին ցուցաբերել զսպվածություն, ինչպես նաև քայլեր ձեռնարկել ապաէսկալացման մեխանիզմների շրջանակներում ուղիղ երկխոսության միջոցով»,- ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդմամբ, ռուսական կողմը, բռնազավթված Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի ներկայացուցիչների հետ միասին շեշտը դրել է ուժ չկիրառելու մասին հայտարարության համաձայնեցման ջանքերի շարունակման կարևորության վրա: Ռուսական կողմի փոխանցմամբ, նշված հայտարարության համաձայնեցումը կապահովի տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը:
Բացի այդ, ռուսական կողմի հաղորդմամբ, Ժնևյան բանակցությունների 49-րդ փուլի բոլոր մասնակիցները միաձայն աջակցել են գոյություն ունեցող մարդասիրական հիմնախնդիրների լուծմանը, այդ թվում սահմանների փակման ռեժիմի պարզեցմանը, մարդկանց միջև կապերի թեթևացմանը և անհետ կորածների որոնումներին:
Բանակցությունների հերթական փուլը տեղի է ունենալու դեկտեմբերին: