Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն բարձր մակարդակի հանդիպումները պետք է ուշադիր պատրաստվեն
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն բարձր մակարդակի հանդիպումները պետք է ուշադիր պատրաստվեն

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն ավելի բարձր մակարդակի հանդիպումները պետք է ուշադիր պատրաստվեն, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։

«Անցել է բանակցությունների երեք փուլ, և մենք պատրաստ ենք շարունակել։ Ինչ վերաբերում է ավելի բարձր մակարդակի հանդիպումներին, ապա նման հանդիպումները պետք է լուրջ նախապատրաստվեն։ Առանց դրա, հավանաբար, վաղաժամ է դրանց մասին խոսելը», – նշել է ռուս դիվանագետը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել Ստամբուլում հուլիսի 23-ին և տևել է մոտ մեկ ժամ։ Կողմերը համաձայնել են շարունակել ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակումը։ Եղել են նաև 24 կամ 48 ժամյա կարճաժամկետ զինադադարի առաջարկներ՝ վիրավորներին տարհանելու և զոհված մարտիկների մարմինները դուրս բերելու համար։