Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան կձեռնարկի փոխհատուցող միջոցներ, եթե ամերիկյան «Թայֆուն» տեսակի հրթիռային համակարգերը տեղակայվեն Ճապոնիայում՝ զորավարժությունների պատրվակով

15:38, 01.09.2026

Մոսկվան կձեռնարկի փոխհատուցող միջոցներ, եթե ամերիկյան «Թայֆուն» տիպի հրթիռային համակարգերը տեղակայվեն Ճապոնիայում զորավարժությունների պատրվակով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան զգուշացրել է ճապոնական կողմին Ռուսաստանի կողմից փոխհատուցող միջոցների մասին, որոնք ուղղված են ազգային անվտանգության բավարար մակարդակի ապահովմանը։

«Ճապոնիայի դեսպանատունը հստակ տեղեկացվել է, որ այս տեսակի զենքի տեղակայումը Ճապոնիայի տարածքում, այդ թվում՝ զորավարժությունների պատրվակով, բացարձակապես անընդունելի է, քանի որ այն սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար», – ասել է Զախարովան։

Նմանատիպ