Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Նիդերլանդների դեսպանությանը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Նիդերլանդների դեսպանությանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Նիդերլանդների դեսպանությանը: Փաստաթղթում նշված է, որ պաշտոնական Մոսկվան Նիդերլանդներում կիբերհարձակման իրականացման մեղադրանքով, Ռուսաստանի չորս քաղաքացու ձերբակալությունը և երկրից վտարումը գնահատում է սադրանք:

Հիշեցնենք, Նիդերլանդների իշխանության հայտարարությամբ, 2018 թվականի ապրիլին նրանք կիբերհարձակման փորձի պատճառով, երկրի վտարել են Ռուսաստանի չորս քաղաքացու:

Տարածված տեղեկությամբ, ռուսները քիմիական զենքի արգելքի կազմակերպության վրա նախատեսում էին գործել կիբերհարձակում: