Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն. Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և պահպանել հրադադարի ռեժիմը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն. Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և պահպանել հրադադարի ռեժիմը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ հակամարտության հետագա սրացումից և հարգել հրադադարի համաձայնագիրը։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնում սեպտեմբերի 13-ի լույս գիշերը հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։

«Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, զսպվածություն ցուցաբերել և պահպանել հրադադարի ռեժիմը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին»,- ասված է Ռուսաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումները սկսվել են կեսգիշերին և շարունակվել ողջ գիշեր, ընդ որում երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են սրման մեջ: