Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաղորդակցման ուղի է ստեղծվել

13:22, 11.04.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոտային հաղորդակցության ուղի է ստեղծվել, – այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

Ռուս դիվանագետի խոսքով՝ Մոսկվան և Կիևը նոտային հաղորդակցություն են վարում Բելառուսի մայրաքաղաք Մինսկում երկու երկրների դեսպանությունների միջոցով։

Ալեքսեյ Պոլիշչուկի խոսքով՝ հաղորդակցության ուղին հիմնականում գործում է իրավական և հյուպատոսական հարցերի ուղղությամբ։ Կիևի հետ ուղղակի բանակցությունների պայմանների մասին խոսելիս՝ Պոլիշչուկը ընդգծել է, որ Մոսկվան բաց է լուրջ առաջարկությունների քննարկման համար, որոնք հաշվի են առնում ժամանակակից իրողությունները և կուղղվեն հակամարտության հիմքում ընկած պատճառների վերացմանը։

Նմանատիպ