Ռուսաստանի արտաքին գերատեսչություն են կանչել ԱՄՆ-ի դեսպանության խորհրդականին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն են կանչել Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանության խորհրդական-լիազոր Թիմ Ռիչարդսոնին:
Ինչպես նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում, գործը վերաբերում է «Թվիթեր» սոցիալական ցանցում հյուպատոսարանի հարցերով ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի վարչության պաշտոնական կայքէջում և դիվանագիտական առաքելության կայքէջում արված հրապարակմանը, «որը վերաբերում էր Մոսկվայում օգոստոսի 3-ի չթույլատրված հանրահավաքին»:
«Նշեցինք, որ կազմակերպիչների կողմից կազմված անօրեն միջոցառման անցկացման սխեմայի տեղադրումը գնահատում ենք որպես ի շահ դրան մասնակցելու քարոզչություն և գործողության կոչ, որը միջամտության փորձ է մեր երկրի ներքին գործերին»,- ասվում է Ռուսաստանի արտաքին գերատեսչության հայտարարությունում: