Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն է կանխել
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն է կանխել

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Սանկտ Պետերբուրգ քաղաքում կանխել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակիցների կողմից դեկտեմբերի 16-ին ծրագրված ահաբեկչությունը, կասեցվել է ԻՊ-ականների գործունեությունը:

ԱԴԾ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.«ՌԴ ԱԴԾ-ն Սանկտ Պետերբուրգում  հայտնաբերել ու կասեցրել է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման աջակիցների ապօրինի օջախը, որի անդամները ծրագրել էին դեկտեմբերի 16-ին մահապարտի միջոցով ահաբեկչական ակտեր իրագործել մշակութային հաստատություններից մեկում: Բացի այդ, ծրագրվել էր մարդաշատ վայրերում քաղաքացիների սպանություններ իրագործել»:

Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 13-14-ն ընկած ժամանակահատվածում Սանկտ Պետերբուրգում իրականացված հատուկ գործողության շրջանակում ձերբակալվել է 7 մարդ:

Նրանցից առգրավվել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր, ինքնաշեն պայթուցիկների բաղադրիչներ, զենք-զինամթերք, ծայրահեղական գրականություն: Վերացվել է նաև լաբորատորիան՝ նախատեսված պայթուցիկ սարքերի պատրաստման համար