Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոսին
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոսին:
Ռուսաստանի կառավարության կողմից հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ալեքսանդր Սոսանյուկը «մեղադրվում է իրավապահ մարմիններից փակ տեղեկություններ ստանալու մեջ»:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով, Սոսանյուկին ձերբակալել են ՌԴ քաղաքացուց տեղեկատվություն ստանալուց հետո, և նրան մի քանի ժամ պահել են կալանքի տակ: Գերատեսչությունում հայտարարել են, որ հյուպատոսի նկատմամբ կկիրառվեն միջազգային նորմերով հաշվի առնված միջոցներ:
Դեպքին արդեն արձագանքել են Կիևում: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դիվանագետն այժմ գտնվում է Ուկրաինայի դիվանագիտական առաքելությունում, որտեղ պարզվում են դեպքի մանրամասները:
Կիևում հայտարարել են, որ «պատասխան քայլերն արդեն նախապատրաստվում են»: