Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա

10:35, 28.11.2024

Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա: Այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Լրատվամիջոցների հաղորդմամբ, Ուկրաինայում ընդհանուր օդային տագնապի ռեժիմ է հայտարարվել։

Երկրի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն ասել է, որ ամբողջ Ուկրաինայում հարձակումներ են տեղի ունենում էներգետիկ օբյեկտների վրա, և անհրաժեշտ է անջատել էլեկտրաէներգիան։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը տեղեկություն է հրապարակել ռմբակոծության մասին, թեև հայտնի չէ, թե արդյոք հարձակման հետևանքով զոհեր կան: Օդային հարձակում է իրականացվել նաեւ Լուցկ քաղաքի վրա։ Պայթյուններ են լսվել նաեւ Օդեսա նավահանգստային քաղաքում, իսկ շրջանի նահանգապետ Օլեգ Կիպերը կոչ է արել բնակիչներին մնալ անվտանգ վայրում։

Տեղեկության համար նշենք, որ վերջին օրերին Ռուսաստանը 1500 օդային հարված է հասցրել Ուկրաինային։

Նմանատիպ