Ռուսաստանը զանգվածային ավիահարված է հասցրել Ուկրաինային, մինչդեռ ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր
Ռուսաստանը զանգվածային ավիահարված է հասցրել Ուկրաինային, մինչդեռ ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր

Ռուսաստանը զանգվածային ավիահարված է հասցրել Ուկրաինային՝ 502 անօդաչու թռչող սարքերով և 24 հրթիռներով։

Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ Ուկրաինային հաջողվել է խոցել 451-ը։ Երեք հրթիռի և 69 անօդաչու թռչող սարքերի բեկորներ ընկել են 14 վայրում։

Խմելնիցկիի և Իվանո-Ֆրանկովսկի մարզերում վնասվել են բնակելի շենքեր և ենթակառուցվածքային օբյեկտներ։ Կիրովոգրադի մարզում երկաթուղային ենթակառուցվածքների վրա հարվածի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, վնասվել է 28 բնակելի շենք, իսկ բնակչությունը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Միևնույն ժամանակ, ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, գրել են, որ գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցվել է ուկրաինական 105 անօդաչու թռչող սարք։