Ռուսաստանը Վրաստանում, Հայաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում և Ադրբեջանում ապակայունացնում է իրավիճակը. Անգելա Մերկել
Ռուսաստանը Վրաստանում, Հայաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում և Ադրբեջանում ապակայունացնում է իրավիճակը. Անգելա Մերկել

Ռուսաստանը Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Հայաստանում և Ադրբեջանում ապակայունացնում է իրավիճակը,- այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Լիտվայի Ռուկլա քաղաքում, գերմանացի զինծառայողների հետ հանդիպմանը:

«Տեսնում ենք, որ նախկին Խորհրդային միության հանրապետությունը, որն այսօր Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի կազմում չէ, բախվում է ներքին կոնֆլիկտի, որը Ռուսաստանը հրահրում է արհեստական կերպով»,- հայտարարել է Մերկելը:

Նրա խոսքով, բոլոր նշված պետություններն այսօր փորձում են վերականգնել տարածքային ամբողջականությունը, քանի որ Ռուսաստանը կամ առանձնացրել է նրանց տարածքները, կամ լարել կոնֆլիկտները: Դրա օրինակ է Մերկելը բերել Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը և Ադրբեջանը: