Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է բալիստիկ հրթիռներ և մինչև 90 անօդաչու թռչող սարք
Ռուսաստանը ուշ գիշերով հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա։ Ռուս զինվորականները օգտագործել են երկու բալիստիկ հրթիռ և մոտ 90 «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարք։ Ուկրաինական կողմը կարողացել է խոցել 56 դրոն։
Հարձակման հետևանքով Խարկովի մարզում վիրավորվել է առնվազն ութ մարդ, այդ թվում՝ երկու դեռահաս։
Միևնույն ժամանակ Սլոբոդսկոյի շրջանում ռուսական կողմը հարձակում է իրականացրել տրոլեյբուսների պահեստի վրա, որի արդյունքում վնասվել է 18 տրոլեյբուս, իսկ մեկը լիովին ոչնչացվել է։ Վիրավորվել է երկու մարդ։
Ինչպես հայտնում է տեղական իշխանությունը, վնասվել է նաև 33 բնակելի տուն։
Անօդաչու թռչող սարքերով Օդեսայի մարզում իրականացված հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել փոստային տարածքում, որը տարածվել է 300 քառակուսի մետր մակերեսով։ Վնասվել են մոտակայքում կայանված բեռնատար մեքենաներ, դեպքի արդյունքում զոհեր և վիրավորներ չեն գրանցվել։