Ռուսաստանը վերադարձնում է անցած տարվանից գերեվարած ուկրաինական ռազմանավերը
Ռուսաստանը ուկրաինական կողմին է վերադարձնում անցած տարի գերեվարած ուկրաինական երեք փոքր ռազմանավերը:
Լրատվությունն այս մասին տարածում են Կոմերսանտ և Ռոյտեր հրատարակչությունները։
Ռուսական ռազմանավերի ուղեկցությամբ դրանք արդեն դուրս են բերվել Կերչի նավահանգստից ու առաջիկա ժամերին չեզոք ջրերում փոխանցվելու են ուկրաինական կողմին։
2018-ի նոյեմբերի 25-ին Ռուսաստանի սահմանապահ ուժերը գերեվարել էին ուկրաինական նավերն ու դրանց անձնակազմի 24 նավաստիներին՝ նրանց մեղադրվելով Ռուսաստանի ջրային տարածքը խախտելու մեջ: Անցած սեպտեմբերին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցավ գերիների փոխանակում, ազատ էին արձակվել նաև նավաստիները: