Ռուսաստանը Սանկտ Պետերբուրգում ձերբակալված Ուկրաինայի հյուպատոսին պերսոնա նոն գրատա է հայտարարել և մինչ ապրիլի 22-ը ժամանակ տվել լքել երկիրը

17:01, 17.04.2021

Ռուսաստանը Սանկտ Պետերբուրգում ձերբակալված Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսանյուկին պերսոնա նոն գրատա է հայտարարել և մինչ ապրիլի 22-ը ժամանակ տվել լքել երկիրը: Տեղեկատվությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները:

Ուկրաինայի հյուպատոսն այսօր մի քանի ժամ ձերբակալվել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կողմից: Նրան մեղադրում էին փակ տեղեկություններ ստանալու մեջ:

Ըստ ռուս իրավապահների, Ալեքսանդր Սոսանյուկը ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացուց տեղեկատվություն ստանալու ժամանակ:

Կիևում հայտարարեցին, որ դա Ռուսաստանի կողմից հերթական սադրանքն է, և որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստվում է պատասխան գործողությունների:

Նմանատիպ