Ռուսաստանը ռմբակոծել է Ուկրաինայի Օդեսայի մարզի էներգետիկ ենթակառուցվածքները։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ հոկտեմբերի 11-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը հարձակողական անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Օդեսա քաղաքի և Օդեսայի մարզի վրա։
Ռմբակոծության հետևանքով վնասվել են էլեկտրակայաններ։ Վնասվել է նաև եռահարկ հյուրանոց-ռեստորանային համալիր, երկու մասնավոր տուն և 25-հարկանի բնակելի շենքի պատուհան։
Գիշերային հարձակման հետևանքով վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ։ 44 բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայի։