Ռուսաստանը փորձում է իրեն դրսևորել այնպես, որ իբր հակամարտությանը չի միջամտում և սովորական հաշտեցնող է. Դավիթ Դոնդուա
Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար, Դավիթ Դոնդուայի հայտարարությամբ, Ժնևյան բանակցությունների հիմնական հարցը լինելու է Արչիլ Տատունաշվիլիի մահը, որը պետք է հետաքննվի:
Ինչպես Դոնդուան Ժնևում ասել է լրագրողներին, երեկ կայացել են երկկողմ հանդիպումներ, Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համանախագահների հետ:
Նրա խոսքերով, երկու աշխատանքային խմբերի հանդիպմանը քննարկել են այն հարցը, որը պետք է բարձրացվի այսօրվա աշխատանքային խմբի հանդիպմանը:
«Հիմնական հարցը լինելու է Արչիլ Տատունաշվիլիի մահը, որը պետք է հետաքննվի: Ոչ մի կողմ չպետք է խոչընդոտի հետաքննության ընթացքին: Հետաքննությունը պետք է պարզվի թե ինչ է տեղի ունեցել, ովքեր էին այդ հանցագործերը և նրանց պետք է կանգնեցնի արդարադատության առջև: Ինչ պատասխան էլ վոր տա մեզ հետաքննությունը, այնուամենայնիվ պատասխանատվությունը դրվում է այն ուժի վրա, որը վերահսկում է բռնազավթված տարածաշրջանները և դա Ռուսաստանն է: Վրդովեցուցիչ է, որ սա առաջին դեպքը չէ, 2014 թվականին սպանվեց Բաշարաուլին, որից հետո Օթխոզորիան: Եթե այս ամենին պատասխան չտրվի և մեղավորները չպատժվեն ապա կա վտանգ, որ ապագայում մենք կրկին կանգնելու ենք այս հիմնախնդրի առջև»,-հայտարարել է Դոնդուան:
Փոխնախարարի խոսքերով, բանակցությունների ժամանակ քննարկվելու են նաև բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակին, անվտանգությանը և մարդու իրավունքների ծանր վիճակին վերաբերող հարցեր: Նա նշել է, որ Ռուսաստանը փորձում է իրեն դրսևորել այնպես, որ իբր հակամարտությանը չի միջամտում և սովորական հաշտեցնող է:
Հեղինակ -
Edgar Barsegyan