Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել ԵՄ 18 դիվանագետների, ԵՄ-ն դատապարտում է Ռուսաստանի գործողությունները

11:06, 16.04.2022

ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով, ի պատասխան Եվրամիությունից 19 ռուս դիվանագետների արտաքսմանը, որոշում է կայացվել 18 եվրոպացի դիվանագետների պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին։ Համապատասխան գրությունը փոխանցվել է Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերին։

«Ռուսական կողմը ԵՄ-ին պատասխանատու է համարում տասնամյակներ շարունակվող երկխոսության և համագործակցության ճարտարապետության հետևողական փլուզման համար»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Եվրամիությունն իր հերթին դատապարտել է Ռուսաստանի քայլը՝ այն համարելով անհիմն որոշում։

«Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության չարդարացված որոշումը՝ արտաքսելու Ռուսաստանի Դաշնությունում ԵՄ պատվիրակության 18 անդամների։ Եվրամիության այս դիվանագետները կատարում են դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում իրենց գործառույթները՝ լիովին հարգելով այն», – ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով խոսնակ Փիթեր Ստանոն:

Ըստ Ստանոյի՝ Ռուսաստանի այս քայլը ավելի կխորացնի նրա միջազգային մեկուսացումը։

Նմանատիպ