Ռուսաստանը օկուպացված Աբխազիային որպես երկրորդ տրանշ է փոխանցել 72 մլն ռուբլի
Ռուսաստանը 72 միլիոն ռուբլի (մոտ 800 հազար դոլար) է փոխանցել օկուպացված Աբխազիային՝ որպես երկրորդ տրանշ՝ պետական ծառայողների աշխատավարձերը վճարելու համար։
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, օկուպացված Աբխազիայի այսպես կոչված ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վլադիմիր Դելբայի տրամադրած տեղեկատվության վրա։
Վլադիմիր Դելբայի խոսքով, հունվարին Ռուսաստանը «Աբխազիա է ուղարկել 344 մլն ռուբլի, երկրորդ տրանշը կազմում է 72 մլն ռուբլի։ Վերոնշյալ գումարը նախատեսված է առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի համակարգերի աշխատողներին աշխատավարձ վճարելու համար։