Ռուսաստանը միայն Վրաստանով, ՈՒկրաինայով և Սիրիայով չի բավարարվելու. Պետրո Պորոշենկո
Ռուսաստանը միայն Վրաստանով, ՈՒկրաինայով և Սիրիայով չի բավարարվելու. Պետրո Պորոշենկո

ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Մյունհենի կոնֆերանսին խոսքով ելույթ ունենալու ժամանակ կոչ է արել Եվրամիության և Հյուսիս Ատլանտյան դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչներին բաել դռները ՈՒկրաինայի համար, որը որպես եվրոպական երկիր հանդիսանում է աշխարհի ամենամեծ ագրեսոր Ռուսաստանի թիրախը:

Կոնֆերանսի շրջանակներում ՈՒկրաինայի նախագահը Ռուսաստանից բխող սպառնալիքների մասին զրուցել է մոտ 20 րոպե: Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել արևմտյան երկրներին աջակցության համար: Նրա խոսքերով Ռուսաստանի այժմյան հիբրիդային պատերազմի տակտիկան բոլորից լավ հայտնի է ՈՒկրաինային:

«Այն բանի համար, որ հասկանանք ռուսական աշխարհը և մտածելակերպը պետք է լավ ճանաչեք Ռուսաստանին: Սա արևմտյան արժեքների այլընտրանքն է, որը հակասության մեջ է մտնում արևմտյան մտածելակերպի հետ: Ռուսաստանի քաղաքականությունը ամբողջությամբ կանգնած է ստի վրա: Դրա վառ օրինակը Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններն են, Մերձդնեստրը, Դոնբասը, Ղրիմը և այժմ արդեն Սիրիան: Ռուսաստանը ատում է ազատ և անկախ երկրներին և նրա ժողովրդին: Ռուսաստանի կառավարությունը չի հանդուրժում Խորհրդային Միության փլուզմանը և նրա նպատակն է իր ազդեցությունը ունենալ հարևան երկրների վրա»,-հայտարարել է Պորոշենկոն:

Խոսքով ելույթ ունենալու ժամանակ նա ամբիոնից բացել է Եվրամիության դրոշը, որը նրա խոսքերով ուկրաինացի զինվորականները բարձրացրել են Դոնեցկից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Պետրո Պորոշենկոն զրուցել է նաև Մինսկի համաձայնագրի շուրջ և հայտարարել, որ պաշտոնական Կիևի միակ պահանջն է, որ Ռուսաստանը կատարի 2015 թվականին ստանձնած պարտավորությունները, որի համաձայն Դոնբասի շրջան պետք է մտնեն ՄԱԿ-ի խաղաղապահները:

Պետրո Պորոշենկոն ելույթի ժամանակ մեկ անգամ ևս կոչ է արել արևմուտքին ավելացնել ճնշումը Ռուսաստանի վրա: