Ռուսաստանը մեր մեծագույն հարևանն է, ՆԱՏՕ-ն չի միջամտում այլ երկրներում ծրագրված ընտրություններին. Ենս Ստոլտենբերգ
Ռուսաստանը մեր մեծագույն հարևանն է, ՆԱՏՕ-ն չի միջամտում այլ երկրներում ծրագրված ընտրություններին,-այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է առաջին ալիքի հետ զրույցում, Ռուսաստանի նախագահական ընտրությունների մասին խոսելիս:
Ստոլտենբերգի խոսքերով, ՆԱՏՕ-ն ցանկանում է Ռուսաստանի հետ ունենալ կոնստրուկտիվ հարաբերություններ:
«ՆԱՏՕ-ն չի միջամտում այլ երկրներում ծրագրվող ընտրություններին: Ընտրողներն են որոշում, թե ում օգտին են քվեարկելու նախագահական ընտրությունների ժամանակ: ՆԱՏՕ-ն ցանկանում է Ռուսաստանի հետ ունենալ կոնստրուկտիվ հարաբերություններ: Ռուսաստանը մեր հարևանն է և մենք աշխատում ենք նրա հետ ունենալ քաղաքական բանակցության ռեռիմ:
ՆԱՏՕ-ն մեծացնում է պաշտպանունակությունը և շարունակում է բանակցել Ռուսաստանի հետ: Մենք այս դիրքորոշումը ունենք տարիների ընթացքում և դա շարունակելու ենք նաև գալիք նախագահական ընտրություններից հետո»,-հայտարարել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լարվել էին Ղրիմի բռնազավթումից հետո: 2014 թվականի ապրիլի 1-ին, դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները որոշում էին ընդունել դադարեցնել Ռուսաստանի հետ պրակտիկ մակարդակով հարաբերությունները: 2016 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին լիդերները հայտարարել էին, որ դաշինքի և Ռուսաստանի հարաբերությունները կախված է լինելու Ռուսաստանի կողմից միջազգային օրենսդրության հանդեպ հարգանքից և ստանձնած պարտավորությունների կատարումից: Չնայած պրակտիկ մակարդակով համագործակցության դադարեցմանը, ՆԱՏՕ-ն այնուամենայնիվ բաց է թողել Ռուսաստանի հետ հաղորդակցության ալիքները: Չեն դադարեցվել ՆԱՏՕ-Ռուսաստան հանձնաժողովի նիստերը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել հարևան երկրների, այդ թվում ՝Վրաստանի, ՈՒկրաինայի և Մոլդովայի վրա:
Հեղինակ -
Edgar Barsegyan