Ռուսաստանը մեկ ամսով գլխավորելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
Ռուսաստանը մեկ ամսով գլխավորելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Այսօրվանից մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը,- ասվում է կազմակերպության թվիթերյան էջում։

Անվտանգության խորհրդի նախագահությունը ռոտացիայի սկզբունքով փոխանցվել է Ռուսաստանին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախագահող երկրներն ամեն ամիս փոխվում են։ Նրանց հերթականությունը որոշվում է ըստ այբուբենի։ Խորհրդի նախագահող երկիրը նշանակում և բացում է նիստերը, սակայն իրավասություն չունի ազդելու Խորհրդի որոշումների վրա:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան այս որոշումը անվանել է «ապրիլմեկյան ձախողված կատակ», իսկ Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավար Անդրեյ Երմակն ասել է, որ սա հերթական խորհրդանշական հարվածն է միջազգային հարաբերությունների կանոնների վրա հիմնված համակարգին: