Ֆրանսիայի վարչապետ. Ես հաստատակամ եմ կարգուկանոնը վերականգնելու հարցում. անհրաժեշտության դեպքում կարող ենք արտակարգ դրություն հայտարարել
Ըստ ֆրանսիացի պաշտոնյա Սեբաստիան Լեկորնյուի՝ եթե երկրում անկարգությունները շարունակվեն, հնարավոր է արտակարգ դրություն հայտարարվի։
Նա, սակայն, նշեց, որ այս փուլում առաջնահերթությունը պարետային ժամ սահմանելն է։
«Ես վճռականորեն տրամադրված եմ վերականգնել կարգուկանոնը։ Արտակարգ դրությունը շատ լուրջ միջոցառում է՝ այդ թվում նաև դրա կիրարկման տեսանկյունից։ Ուստի, եթե անհրաժեշտություն առաջանա, մենք կարող ենք այն սահմանել։ Սակայն, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, պարետային ժամի սահմանումն ու դրա կիրարկումն ավելի տեղին միջոցառում են», – հայտարարեց Լեկորնյուն։