Միխեիլ Սաակաշվիլի․ Չի կարելի ազատվել իշխանությանը կառչած մանր, գավառական բռնապետությունից՝ նույնիսկ մեկ միլիոն ցուցարարներով, որոնք հավաքվում են միայն նրա համար, որ «Շալոմ-Մալոմը» նրանց ֆոնին տեսանյութ նկարահանի, իսկ հետո ցրի նրանց
«Հիշե՛ք, դուք չեք կարող ազատվել իշխանությանը հուսահատորեն կառչած մանր, խուլ անկյուններում ծնված բռնապետությունից՝ նույնիսկ երեք հարյուր հազար կամ մեկ միլիոն ցուցարարով, եթե նրանք պարզապես հավաքվում են, որպեսզի ինչ-որ «Շալոմ-Մալոմ» տիպի կերպար նրանց ֆոնին տեսանյութ նկարահանի, ապա ցրի հանրահավաքը՝ փողոց դուրս եկած մարդկանց թողնելով խոցելի վիճակում, որպեսզի նրանց որսան ու բռնեն հենց իրենց տներում», — գրում է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սոցիալական ցանցերում։
Նրա խոսքով՝ այս «ռուսական ժանտախտը» կարելի է արմատախիլ անել նույնիսկ ընդամենը 50 հազար մարդու միջոցով՝ պայմանով, որ նրանք հավաքվեն և ոչ մի դեպքում չցրվեն, մինչև հաղթանակը չապահովվի։
«Սկսե՛ք մոբիլիզացվել՝ բոլոր 50 հազարով։ Մի՛ սպասեք այդ լիովին անզոր, իրենց չափազանց կարևորող հիմարներին։ Վերցրե՛ք երկրի ճակատագիրը ձեր ձեռքը։ Իվանիշվիլիին հնարավորություն մի՛ տվեք չեզոքացնելու երիտասարդության բողոքը էժան թմրանյութերի միջոցով կամ նրանց «քոլ-կենտրոններում» աշխատանքի ընդունելով։ Գնացե՛ք մինչև վերջ, ոչնչից մի՛ վախեցեք, և դուք անկասկած կհաղթանակեք», — գրում է Սահակաշվիլին։